Սաուդյան Արաբիան կարող է հրաժարվել ոչ միջուկային կարգավիճակից այն դեպքում, եթե Իրանը շարունակի միջուկային ծրագրի մշակումը։ Այս մասին BBC News-ի հետ հարցազրույցում հայտարարել է թագավորության արքայազն Թուրքի ալ Ֆեյսալը։
Արքայազնի խոսքով՝ եթե վեցնյակին չհաջողվի Թեհրանին համոզել ամբողջովին հրաժարվել ուրանի հարստացումից, ապա Մերձավոր Արեւելքում, իսկ հետագայում ողջ աշխարհում կսկսվի միջուկային մրցավազք։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի այն, ինչ թույլատրվում է Իրանին, թույլատրվի նաեւ մեզ»,- հայտարարել է Ֆեյսալը, գրում է Lenta-ն։
Անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիան Հարավային Կորեայի հետ միջուկային համագործակցության համաձայնագիր էր ստորագրել։ Սեուլը մերձավորարեւելյան թագավորությունում կարող է միջուկային ռեակտոր կառուցել։ Էր Ռիյադը հայտարարել է առաջիկա 20 տարիների ընթացքում 16 միջուկային ռեակտոր կառուցելու մասին։





























