Աբխազիայի վարչապետ Բեսլան Բուտբան հրաժարական է տվել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

 «Ես հրաժարականի պաշտոնական դիմում դեռ չեմ գրել, ուղղակի տեղյակ եմ պահել նախագահին վարչապետի պաշտոնից հեռանալու իմ որոշման մասին»,- հայտարարել է Բուտբան։ Անդրադառնալով հրաժարականի պատճառներին՝ նա նշել է, որ իր աշխատանքն այլեւս անիմաստ է։ «Իմ բոլոր լիազորությունները հանձնել եմ նախագահի աշխատակազմին»,- հավելել է նա։

54-ամյա Բուտբան, որը ղեկավարում է Տնտեսական զարգացման ցենտրիստական կուսակցությունը, Աբխազիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2014թ.-ից։

2014թ. ապրիլի 26-ին Աբխազիայի նախկին կառավարությունը հրաժարական էր տվել նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի՝ պաշտոնի գալուց հետո։