Հիվանդանոցից մարտի 14-ին, ժամը 23.00-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծնոտի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա Արմեն Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Արմեն Մ.-ի եղբայրը  հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.45-ի սահմաններում, Արթիկի Ս. Դավթի փողոցի 49 շենքի բնակարաններից մեկում անհայտ անձը, իրեն անհայտ հանգամանքներում, սուր կտրող ծակող գործիքով հարվածել եւ եղբորը պատճառել է նշված վնասվածքը:

Ըստ բժշկի տեղեկանքի` Արմեն Մ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ Արմեն Մ.-ին մարտի 14-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Ս. Դավթի 49 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել եւ վնասվածք է պատճառել 44-ամյա Գայանե Հ.-ն:

Դանակն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: