Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու՝ Ժեշուվ կատարած այցի ժամանակ նրա պահակախումբը փորձել է չեզոքացնել լրագրողին՝ նրա բերանը փակելով կպչուն ժապավենով։ Այս մասին գրում է Dziennik-ը։
Նախագահի պահակախմբի աշխատակիցները գետնին են տապալել տղամարդուն։ Միջադեպը նկարահանել է «Լեհական ռադիոյի» լրագրողը եւ տեղադրել համացանցում, որից հետո սկանդալ էր առաջացել, քանի որ լրագրողները տեսել էին, թե ինչպես են նրանք կպչուն ժապավենով փորձում փակել լրագրողի բերանը, գրում է Lenta-ն։
Կոմորովսկու մամուլի ծառայությունը հերքել է այդ մեղադրանքները՝ նշելով, որ տեսանյութում թվացյալ կպչուն ժապավենը իրականում պահակախմբի աշխատակիցներից մեկի ձեռքն է։ Լրագրողին չեզոքացրել են, քանի որ նրա մոտ այդ պահին ոչ մի փաստաթուղթ չի եղել, եւ պահակախումբը կարծել է, թե տղամարդը փորձում է հարձակվել նախագահի վրա։





























