Քոլգեյթի համալսարանի հումանիտար գիտություների պրոֆեսոր, գրող, բանաստեղ եւ ցեղասպանության հարցերի փորձագետ Փիթեր Բալլաքյանն ամերիկյան Հյուսթոն քաղաքի Հոլոքոստի թանգարանում մեծաթիվ լսարանի առջեւ դասախոսություն է կարդացել: «Asbarez»-ի փոխանցմամբ, նա խոսել է Ռաֆայել Լեմկինի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ մշակութային ոչնչացման մասին:

Թանգարանի տնօրեն Թամարա Սեւիջը նախ ներկայացրել է Բալլաքյանին, այնուհետեւ գրողը պատմել է, թե ինչպես են ազգությամբ հրեա գործիչները՝ սկսած դեսպան Հենրի Մորգենթաուից մինչեւ Ռաֆայել Լեմկինը, Ֆրանց Վերֆելից մինչեւ ժամանակակից հրեա գիտնականները, աշխատել Հայոց ցեղասպանության քննարկման ուղղությամբ:

«Այն դերը, որ ունեցել են հրեաները՝ վկայելով տեղի ունեցածի մասին, այնուհետեւ սահմանում տալով Հայոց ցեղասպանությանը, հսկայական է եղել»,- նշել է նա:

Պատասխանելով հարցին այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը հրաժարվում է Հայոց ցեղասպանության մասին պաշտոնական փաստաթուղթ ընդունել, Բալլաքյանը նշել է, որ Պետքարտուղարությունը վախենում է դիմակայել թուրքական հարկադրանքին ու ճնշմանը, իսկ դա մատնանշում է էթիկական համարձակության բացակայությունը: