Գերմանիայի ոստիկանությունը Ֆյոլքլինգեն քաղաքում 300 կգ կոկաին են առգրավել, որի արժեքը «սեւ շուկայի» գներով կազմում է 20 մլն եվրո, տեղեկացնում է Bild-ը։

Պարբերականի տվյալներով՝ թմրանյութը թաքցված է եղել բանանի արկղերի մեջ։ Կոկաինը հայտնաբերել էին շուկայի աշխատակիցները եւ դիմել ոստիկանություն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ոստիկանությունը ենթադրում է, որ կոկաինը Գերմանիա է ներկրվել հոլանդական Ռոտերդամ քաղաքից, իսկ Ռոտերդամ՝ Հարավային Ամերիկայից։

Նշենք, որ Գերմանիան Եվրոպայի քարտեզի վրա իր հարմար աշխարհագրական դիրքի պատճառով իր վրա է հրավիրում թմրավաճառների ուշադրությունը, որոնք Լատինական Ամերիկայից թմրանյութ են ներկրում Գերմանիա՝ այնտեղ եւ Եվրոպայում վաճառելու նպատակով։