United Airlines ավիաընկերության ինքնաթիռը հետ է վերադարձել օդանավակայն «Ջիհադ» բացականչող ուղեւորի պատճառով։
Ինչպես գրում է Sky News-ը, ընկերության մամուլի քարտուղարը հայտնել է, որ Վաշինգտոն-Դենվեր չվերթն իրականացնող Boeing 737-ը վերադարձել է Դալլեսի անվան օդանավակայան, քանի որ ուղեւորներից մեկը չի կատարել անձնակազմի ցուցումները։ Սակայն նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել օդանավում։
Միաժամանակ New York Daily News պարբերականը, վկայակոչելով ականատեսներին, գրում է, որ ուղեւորներից մեկը բացականչել է «Ջիհադ, ջիհադ»։ Մյուս ուղեւորները բռնել են տղամարդուն, իսկ երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել, նրան հանձնել են ոստիկաններին։




























