Երեւանում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մի քանի եվրոպացի խորհրդարանականներ կրում են անմոռուկի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի խորհրդանիշ նշաններ:
Այսպես, նիստին անմոռուկի նշանով են ներկայացել լեհ պատգամավոր Մարիան Ապոստոլն ու չեխ Յարոմիր Շտետինան, նաեւ այլ պատգամավորներ:
«Ես կարծում եմ՝ դա շատ կարեւոր է հայ ժողովրդի ողբերգության ցավակցելու առումով: Մեր պատմական հիշողությունը եւս ոչ քիչ ծանր էջեր ունի, եւ մենք կարող ենք պատկերացնել մեզ բարեկամ ժողովրդի ցավը: Այդ հարցում ահմերաշխությունը չափազանց կարեւոր է»,- ասել է լեհ խորհրդարանականը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:





























