Հարկավոր է ճիշտ բառեր օգտագործել, եւ Հայոց ցեղասպանությունն իր անունով կոչել: Այս մասին մարտի 17-ին Երեւանում Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց Չեխիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան:

Նա նշեց, որ վերջերս Ռուանդայում է եղել, որտեղ մարդկության դեմ իրագործված հանցագործության ճանաչման հրամայականն առավել սուր է զգացվում: Շտետինան նաեւ հավելեց, որ Ռուանդայում ցեղասպանությանը կամ Հոլոքոստին մեկ հայացք նետելն անգամ բավարար է՝ հասկանալու համար, թե որքան անհրաժեշտ է անհապաղ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Եթե ցանկանում ենք ապագայում կանխել ցեղասպանություններն ու էթնիկ զտումները, ապա եկեք ճիշտ բառեր օգտագործենք. Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն է եղել»,- ամփոփեց չեխ պատգամավորը: