Ուկրաինայում կորել է ոսկե բոքոնը, որը մեկ տարի առաջ գտել էին նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի «Մեժիգորյե» նստավայրում: Ըստ УНН գործակալության, այս մասին հաղորդել է Պյոտր Պորոշենկոյի Բլոկից պատգամավոր Դմիտրի Դոբրոդոմովը:

Խորհրդարանականը նշել է, որ Գլխավոր դատախազությունում պաշտոնական հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ ոսկերչական իրի գտնվելու վայրն անհայտ է: «Ըստ էության, այն գողացել են: Եվ հարց է, թե ո՞վ»,- ասել է Դոբրոդոմովը:

Պատգամավորը նշել է, որ ինքն ունի «Մեժիգորյե»-ից կորած թանկարժեք բոլոր իրերի ցանկը: Իսկ 2 կգ քաշով ոսկե բոքոնը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նստավայրում գտել էին վերջինի պաշտոնանկությունից հետո: