Եվրամիությունը չպետք է Հայաստանի առջեւ փակի դռները: Այս մասին մարտի 17-ին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Եվրախորհրդարանի փոխնախագահ, Լեհաստանից պատգամավոր Ռիշարդ Չարնեցկին, ով Երեւանում է Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

«Մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը, որը նախընտրեց Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի հետ կապերը: Չնայած ինձ թվում է, որ քաղաքական այդ նախագիծը երկարաժամկետ չի լինի: Ես դրա համար ապագա չեմ տեսնում: Կարծում եմ՝ ԵՄ-ն չպետք է Հայաստանի առջեւ փակի դռները: Մենք պետք է կենտրոնանանք համաձայնությունների վրա, որոնք քաղաքական բնույթ չեն կրի եւ կվերաբերեն միայն տնտեսական հարցերի: Կարծում եմ՝ նման մոտեցումը հնարավոր է»,- հայտարարեց Չարնեցկին: