Թուրքիայի Անթալիայի նահանգում գտնվող եւ արբանյակային հեռարձակումով հայտնի Akdeniz TV-ի դեմ իրականացրած զինված հարձակման ընթացքում սպանվել է գլխավոր հաշվապահը, վիրավորվել 3 աշխատակից։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ հեռուստաընկերությունում կրակ բացած անձը եղել է նախկին ոստիկան, ով մտել է հեռուստաընկերություն, վիճել հաշվապահության աշխատակիցների հետ, եւ հանելով ատրճանակը սկսել կրակել սենյակում գտնվող բոլոր աշխատակիցների ուղղությամբ։
Գլխավոր հաշվապահին սպանած եւ եւս 3 աշխատակցի վիրավորած նախկին ոստիկանը կալանվել է։



























