Մոսկվայի Ritz-Carlton հյուրանոցի աշխատակիցը հեռացվել է աշխատանքից Անջելինա Ջոլիին լուսանկարելու փորձի համար: Դեռևս Մոսկվա ժամանելը աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը պահանջել էր հյուրանոցի տնօրինությունից բացառել ցանկացած նկարահանում: Սակայն հյուրանոցի աշխատակիցներից մեկը փորձել է բջջային հեռախոսով լուսանկարել դերասանուհուն և անմիջապես հեռացվել է աշխատանքից: Ջոլին Մոսկվա է ժամանել "Սոլթ" կինոնկարի պրեմիերային: Հյուրանոցում երկու օր կմնա: Life News-ը տեղեկացնում է, որ 35-ամյա դերասանուհին Մոսկվա է ժամանել չորս երեխաների հետ, սակայն առանց Բրեդ Փիթի:




























