«Ավտովազը», ԳԱԶ-ն ու «ԿամԱԶ»-ը բանակցություններ են վարում Իրանում ռուսաստանյան ավտոմեքենաների հավաքում իրականացնելու ուղղությամբ։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով էկոնոմիկայի եւ տնտեսական զագացման նախարարությունը։

Կոնկրետ պայմանավորվածությունների դեռ չեն հանգել, ասել են գերատեսչությունից։ ՄԻեւնույն ժամանակ նախարարությունում նշել են, որ Թեհրանի վրայից պատժամիջոցները հանելու դեպքում ռուսաստանյան ընկերությունները լուրջ մրցակիցներ ձեռք կբերեն՝ ի դեմս եվրոպական եւ ամերիկյան ավտոարտադրողների, որոնք արդեն ունեն Իրանի տարածքում արտադրություն հիմնելու փորձ։