Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ որեւէ քվեարկություն կարող է լինել միայն երկարատեւ գործընթացից հետո: Այժմ հարկավոր է պայմանավորվել այն հարցերի շուրջ, թե ինչպես կարող է տեղի ունենալ այդ գործընթացը, որպեսզի բոլոր կողմերին երաշխիքներ տրվեն: Այս մասին հայտարարել է Հարավային կովկասում ԵՄ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Նա հիշեցրել է, որ կարգավորման սկզբունքներն արդեն իսկ հնչեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) կողմից: «Ես կարծում եմ, որ առկա է կարգավորման համար անհրաժեշտ հրաշալի բազա, Եվրամիությունը կողմերին կոչ է անում հետամուտ լինել այդ սկզբունքներին»,-ընդգծել է Սեմնեբին: Նրա խոսքով, ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա ազդում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացումը: «Այդ երկու գործընթացների միջեւ ֆորմալ կապ առկա չէ: Սակայն միեւնույն ժամանակ չպետք է ժխտել, որ ինչ էլ որ տեղի ունենա այդ գործընթացներից մեկի հետ, այն ազդելու է վստահության մթնոլորտի վրա: Այս հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնել»,-ասել է Սեմնեբին:

Փաշինյանն Ալիեւի պահանջով ծայրահեղ քայլի կգնա I ԼՈՒՐԵՐ I 20:00

Մասիսի համայնքապետի ՔՊ–ական թեկնածուն կպատժվի՞. վարույթ է նախաձեռնվել I ԼՈՒՐԵՐ I 18:00

Հայ–ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցուն վերադարձրե՞լ են I ԼՈՒՐԵՐ I 16:00

ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝ Արտաշատում

Փաշինյանը կարող է արտահերթ ընտրությունների գնալ I ԼՈՒՐԵՐ I 14:00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Պուտինը Եվրոպայի հետ պատերազմի նախապատրաստման մասին խոսակցությունները «քաղաքական շիզոֆրենիա» է անվանել

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

Ֆլորիդայի դատարանը Թրամփին պարտավորեցրել է մինչև դեկտեմբերի 11-ը ցուցմունք տալ BBC կորպորացիայի դեմ հայցով

Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ

Սերբիայում հազարավոր ուսանողներ ընտրություններից առաջ իշխող կուսակցության դեմ զանգվածային հանրահավաք են անցկացրել
















