Հուլիսի 23-25-ը Բաթումում գիտակների «Բրեյն ռինգ» (Brain ring) խաղի Հարավային Կովկասի 12-րդ առաջնությունում գավաթին տիրացել է «Պերեզագրուզկա» հայկական թիմը: Այդ մասին հայտնել է Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը:
Ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի 12-րդ առաջնությանը մասնակցել է 57 թիմ, որոնցից միայն 9 է եղել հայկական: Նրանցից 17 եղել են ադրբեջանական եւս 31-ը` վրացական:
Առաջնության ընթացքում անցկացվել են նաեւ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Jeopardy!» եւ «Էրուդիտ սեկսթետ» ինտելեկտուալ խաղերը եւ բոլոր մրցաշարերում հայ գիտակները ցույց են տվել բարձր խաղային մակարդակ `զբաղեցնելով մրցանակային տեղեր:
Ժյուրիի կազմում են եղել ռուս հայտնի գիտակներ Ալեքսանդր Դրուզը, Բորիս Բուրդան, Իլյա Նովիկովը եւ այլք։ Ներկայումս հայկական թիմերը պատրաստվում են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերին՝ Իսրայելում:




























