Ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆյորին France 2 հեռուստաընկերության C'est au programme հաղորդման եթերում պատմել է իր ընտանիքի պատմությունը, թե ինչպես է նա հրաշքով փրկվել Ցեղասպանությունից։ Այս մասին գրում է ֆրանսիական Voici ամսագիրը։ «Սա իմ ընտանիքի պատմությունն է, սա իմ պատմությունն է։ Ես վերապրել եմ Ցեղասպանությունը»,- նշել է երգիչը։

«Նոտր Դամ դե Պարի» մյուզիքլի աստղը ներկայացրել է իր ընտանիքի փրկության պատմությունը. «Հորս պատմելով՝ գյուղում մի ընտանիք կար, որի մասին մոռացել էին Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ամբողջ գյուղը բնաջնջվել էր։ Իսկ այդ վերջին տանը բոլորն աղոթում էին կաթսայի շուրջ, քանի որ մեզ նույնպես պետք է սպանեին։ Բայց մեր մասին մոռացել էին։ Նրանք մոռացել էին միայն մեկ տան մասին։ Այդ տունը Շուշայանների տունն էր»,- պատմել է Պատրիկ Ֆյորին։