Չինաստանում ամենահայտնի հաղորդավարներից մեկին՝ Բի Ֆուձյանին, հեռացրել են եթերից ու ստուգումներ սկսել այն բանից հետո, երբ համացանցում տեսահոլովակ էր հայտնվել, որտեղ նա մասնավոր ընթրիքի ժամանակ անպարկեշտ բառեր է ասում Մաո Ցզեդունի հասցեին։ Այս մասին տեղեկացնում է CCTV-ն։

Չինական համացանցում 75 վայրկյանանոց հոլովակ էր հայտնվել, որտեղ 56-ամյա հաղորդավարը պեկինցի հեղափոխական օպերային երգչուհու ոճով երգելիս անպարկեշտ բառ է օգտագործել Չինաստանի հիմնադիր Մաո Ցզեդունի հասցեին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հեռուստաընկերությունը խոստացել է լրջորեն հետաքննել միջադեպը։

Ինչպես գրում է China Daily-ն, հաղորդավարը եթերից հեռացվել է մինչեւ առաջիկա կիրակի։