Հայաստանում պետք  զարգացնել գազատուրբինային էներգետիկան։: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ գազի ժամանակավոր հանձնաժողովի անդամ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

Նրա կարծիքով, գազի օգտագործման ծավալների աճը հանգեցնում է ցանցում ֆիքսված ծախսերի տեսակարար կշռի նվազեցման, իսկ դա նշանակում է, որ հնարավոր է նվազեցնել սակագինը:

Մելքումյանը նշել է, որ չպետք է մոռանալ, որ բնակչությունն օգտագործում է հանրապտության գազի 1/3-ը, բայց նրանից պահանջում են համակարգի պահպանման բոլոր ծախսերի 2/3-ը (68 տոկոս): «Հետեւաբար, մենք պետք է ավելացնենք գազի սպառման ծավալները, բայց հատկապես արդյունաբերության եւ էներգետիկայի հաշվին: Խոսքը եւ «Նաիրիտի», եւ նոր ՋԷԿ-երի մասին է:

Գազի նոր մատակարարումների համար պետք է ընդլայնել համագործակցությունն Իրանի հետ»,-ասել է Մելքումյանը: Նրա փոխանցմամբ՝ իրանական գազի արդյունահանման ինքնարժեքն իսկապես ցածր է, քանի որ այն արդյունահանվում է նավթի հետ միասին:

«Երեկ ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիա մեկ խմ գազի դիմաց սխեման, որով աշխատում է հիմա Երեւանի ՋԷԿ-ը, պետք է ընդլայնել, որովհետեւ այն Հայաստանի համար շահավետ է: Բայց դրա համար պետք է ավարտին հասցնել Իրանի հետ 400 ԿՎտ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը»,-նշել է տնտեսագետ պատգամավորը: