«Թուրքական Հոսք» գազատարը կառուցված է լինելու ոչ թե փոխըմբռնման սկզբունքի, այլ երթուղիների դիվերսիֆիկացիայի սկզբունքի վրա, ինչը նվազեցնում է մատակարարումների տարանցիկ ռիսկերը։ Այս մասին «Եվրոպա եւ Եվրասիա. էներգետիկ ապահովության նոր մոդելի ճանապարհին» կոնֆերանսի ժամանակ հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Թուրքական հոսքի» մոդելը, որն այսօր իրականացվում է, կառուցված է այլ սկզբունքներով։ Դա արդեն փոխկախվածության մոդել չէ, դա մաքուր դիվերսիֆիկացման մոդել է, երթուղիների դիվերսիֆիկացման մոդել։ Ինչ վերաբերում է տարանցիկ ռիսկերին, դրանք չեն նվազում այլ աճում են փոխկախվածության մոդելից հրաժարվելու պատճառով։





























