Ամերիաբանկը hեռահար բանկային ծառայություններից օգտվողների համար ներդրել է նոր` Ameria Mobile Banking հավելվածը, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնների եւ պլանշետների միջոցով օգտվել բանկային հիմնական ծառայություններից եւ շուրջօրյա կառավարել հաշիվները: Բջջային հավելվածի միջոցով թե' ֆիզիկական եւ թե' իրավաբանական անձինք կարող են իրականացնել փոխանցումներ, արտարժույթի փոխանակումներ, ուսման վարձերի, վարչական ակտերի, կոմունալ եւ այլ վճարումներ, ինչպես նաեւ դիտել ավանդների եւ վարկերի ընթացիկ կարգավիճակը, վարկերի մարումների գրաֆիկը,  կատարված գործառնությունները: Նշենք, որ  Ameria Mobile Banking հավելվածի միջոցով հնարավոր է սինխրոնացնել վարկի մարման գրաֆիկը մոբայլ օրացույցի հետ եւ հեռախոսով կամ պլանշետով ստանալ վարկի մարման օրերի պարբերական  հիշեցումներ:

Ameria Mobile Banking հավելվածն ամբողջովին ինտեգրված է գործող Online Ameriabank համակարգին, որի օգտատերերը կարող են առանց լրացուցիչ գրանցման եւ վճարի, իրենց իսկ անունով եւ ծածկագրով մուտք գործել բջջային հավելված: Ameria Mobile Banking հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այն բեռնել համապատասխան  օնլայն խանութից  (App  Store, Google Play Store) եւ ակտիվացնել հեռախոսում: Հավելվածն առայժմ հասանելի է IOS եւ Android օպերացիոն համակարգերով, նախատեսվում է այն հասանելի դարձնել նաեւ Windows օպերացիոն համակարգերի միջոցով:

Ամերիաբանկի կողմից այս հավելվածի գործարկումը հերթական քայլն է հեռահար բանկինգի զարգացման ուղղությամբ: