Ի հեճուկս տարածված տեսակետի, բաբուինների որձերին գրավողը էգերի հետույքի մեծությունը չէ: Ամերիկացի կենսաբանները պարզել են, որ ապագա զուգընկերոջ ընտրության ժամանակ առավել կարեւոր դեր են խաղում սերունդ ունենալու հետ կապված հաշվարկները:

Գիտնական Քորթնի Ֆիցպատրիկն ու նրա գործընկերները մեծ հեռավորությունից հեռադիտակի օգնությամբ հետեւել են կապիկների սեռական վարքին: Ձվազատումից առաջ էգերի հետույքը մեծանում է եւ հասնում առավելագույնի բեղմնավորման առավել հավանական շրջանում: Որձերը չեն զուգավորվում, քանի դեռ չեն նկատել դա:

Հատուկ սարքի օգնությամբ հնարավոր է եղել չափել բաբուինների էգերի հետույքի չափի փոփոխությունը: Պարզվել է, որ առավել մեծ հետույք ունեցող էգերից ոչ բոլորն են շատ ձագեր ունենում եւ նրանք առավել գրավիչ զուգընկերները չեն: