Ստավրոպոլում, ապրիլի 23-ին տեղի կունենա «Անմահ հոգիներ» զանգվածային ակցիան՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի:

Այն տեղի կունենա ժամը 17.00-ին (Սուրբ Էջմիածնում զոհերի սրբադասման արարողությունից անմիջապես հետո) մարզկենտրոնում հայկական եկեղեցու տարածքում:

Եկեղեցու զանգերի ղողանջների ներքո օդ կբարձրանան մանուշակագույն (անմոռուկի գույնը) 500 փուչիկներ:

Միջոցառման կազմակերպիչը «Նաիրի» հայկական կազմակերպությունն է: