Ապրիլի 22-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ուրուգվայի հետ համագործակցության շրջանակային համաձայնությանը։ Շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2014թ. հուլիսին։ Հայկական կողմից այն ստորագրել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ինչպես նշել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, համաձայնագրի նպատակն է ամրապնդել եւ զարգացնել երկու պետությունների միջեւ հարաբերությունները եւ նպաստել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանը՝ այդ թվում համատեղ նախագծեր տնտեսության, առեւտրի, ֆինանսների, արդյունաբերության եւ գյուղատնտեսության, ինչպես նաեւ գիտատեխնիկական եւ մշակութային ոլորտներում։