Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 22-ի նիստում հավանություն է տվել Չինաստանից զբոսաշրջիկներից խմբեր ընդունելու կարգին:

Չինաստանից զանգվածային զբոսաշրջային այցերի կազմակերպումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ վերջերս ՉԺՀ-ն Հայաստանին շնորհել է «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակը: Այս մասին 2014-ի դեկտեմբերին հայտարարել էր Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ, հուլիսի 15-ին Պեկինում համապատասխան փոխըմբռնմնա հուշագիր էր ստորագրվել: