Ուկրաինական «Ուկրօբորոնպրոմ» կոնցեռնը պարեկային ինքնաթիռ ստեղծելու եւ ինքնաթիռների մատակարարման մասին համաձայնություն է ստորագրել ֆրանսիական ընկերությունների հետ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Ուկրաինմարշի» մասնագետները Ուկրաինայի Զինված ուժերի կարիքների համար մարտավարական ռադիոկապի միջոցների մատակարարման պայմանագիր են ստորագրել ֆրանսիական Thales Communication & Security SAS ընկերության հետ: Thales Systems Aeroportes SA ընկերության հետ ժամանակակից պարեկային ինքնաթիռի ստեղծման համատեղ նախագծի մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ձեռնարկությունը նաեւ H125 միաշարժիչ ուղղաթիռների մատակարարման արձանագրություն է ստորագրել Airbus Helicopters SAS ընկերության հետ:
Այդ համաձայնագրերը կնքվել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում:




























