Կարևորելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայտնի հայերի այցը Հայաստան` ապրիլի 23-ին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ նախաձեռնել է աշխարհահռչակ հայազգի խառնամարտիկ, քիքբռնցքամարտիկ Գեղարդ Մուսասիի (Մովսեսյան) և նրա եղբոր` Գևիկ Մուսասիի (Մովսեսյան) ժամանումը մեր երկիր:

Ներկայում Գեղարդ Մուսասին հանդես է գալիս «Ultimate Fighting Championship» (UFC) կազմակերպության միջինքաշային դիվիզիայում։ Ըստ UFC-ի պաշտոնական ցուցակավորումների՝ Մուսասին միջինքաշային կարգի վարկանշային աղյուսակում 7-րդն է։

Ապրելով արտասահմանում, պահպանելով կապերը Հայաստանում՝ Գեղարդը մշտապես համագործակցել է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հետ՝ վստահելով Բանկին իր բանկային հաշիվները, խնայողությունները և այլ կարևոր ֆինանսական գործարքները:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հաշվի առնելով իր հաճախորդ-գործընկերոջ՝ Գեղարդ Մուսասիի հետ երկարատև համագործակցությունը և նրա հեղինակությունը մարզաշխարհում՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հաղորդագրության՝ մեսիջի աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով նախաձեռնել է հայկական արմատներով աշխարհի չեմպիոնի գալուստը Հայաստան:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մշակված միջոցառումների շրջանակում Գեղարդ Մուսասին կայցելի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու նպատակով: