Լեհաստանի ԱԳՆ-ն «Գիշերային գայլեր» ակումբի բայքերներին երկրի տարածք մուտքն արգելելու նոտա է հղել Ռուսաստանի դեսպանատուն: Պատճառը բայքերների երթուղու ճշգրիտ նկարագրության, ինչպես նաեւ Լեհաստան մուտք գործող անձանց ցուցակը բացակայությունն է: «Այդ տեղեկատվությունն անհրաժեշտ է նրանց անվտանգության ապահովման համար», - ասվում է փաստաթղթում:
Ապրիլի 16-ին հայտնի էր դարձել, որ Բեռլինով անցնելու «Գիշերային գայլերի» խնդրանքը մերժվել է, հիշեցնում է Lent.ru-ն:
Ապրիլի 15-ին Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչը բայքերային ակումբի ծրագրած արշավն անվանել է սադրանք:
«Գիշերային գայլեր» ակումբի բայքերները մտադիր են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված մոտոարշավ կազմակերպել: Նրան ծրագրում են կտրել-անցնել Բելառուսը, Լեհաստանը, Չեխիան, Ավստրինա եւ Գերմանիան: Ճանապարհի երկարությունը կգերազանցի 6 հազար կմ-ը: Ակցիայի նպատակը Հայրենական Մեծ պատերազմի հուշահամալիրների այցելությունն է:





























