Բուլղարական խորհրդարանը Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի սպանությունները ցեղասպանություն չի ճանաչել, հայտնում է տեղական Btv Новините պարբերականը։
Ավելի վաղ կայացած նիստում պատգամավորները չէին ընդունել ազգային-պահպանողական «Ատակա» կուսակցության բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին։ Ձեռնպահ էին քվեարկել ԳԵՐԲ եւ ԱԲՎ կուսակցությունը։ ԳԵՐԲ-ի առաջարկով պատգամավորները հռչակագիր են ընդունել, որում «ռասայական, կրոնական կամ այլ դրդապատճառնեով մարդկանց ամբողջ խմբերի ոչնչացում» արտահայտությունը փոխարինվել է «զանգվածային սպանդ» արտահայտությամբ։ Նման ձեւակերպմանը կողմ են քվեարկել 157, դեմ՝ 36 պատգամավորներ։ Հատկանշական է, որ բուլղարական թուրքերի «Շարժում հանուն իրավունքի եւ ազատությունների կուսակցությունը բոյկոտել է անգամ այդ նախագիծը եւ լքել դահլիճը։
Այդուհանդերձ, ապրիլի 24-ը Բուլղարիայում ճանաչվել է Զոհերի հիշատակման օր։





























