«Reddit» զվարճանքների, սոցիալական եւ լրատվական կայք ամեն օր երկու միլիոն մարդ է այցելում, այն ապրիլի 24-ին փոխել է իր լոգոն հայկական դրոշի գույներով՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության։ Այդ մասին հաղորդում է MassisPost.com կայքը։

Մկնիկի թարթիչը պատկերի վրա պահելու դեպքում երեւում է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» գրառումը։ «Reddit»-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը նաեւ այցելել է Երեւան՝ մասնակցելու հիշատակի արարողություններին։