Նեպալում գրանցված երկրաշարժի զոհերի թիվը, տեղական ժամանակով 18:00-ի տվյալներով, հասել է 2430-ի: Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով, եւս 5936 մարդ տուժել է:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, շարունակվող ցնցումների պատճառով մայրաքաղաք Կատմանդուում էլեկտրականություն չկա:

Հնդկաստանում ներկայում զոհերի թիվը 62 է, տուժածներինը՝ 269:

7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը Նեպալում գրանցվել է ապրիլի 25-ին: