Նեպալի նախագահ Ռամ Բարամ Յադավը գիշերը վրանում է անցկացրել՝ ստորգետնյա ցնցումների կրկնման դեպքում պաշտոնական նստավայրի փլուզման վտանգի պատճառով: Այս մասին հաղորդում է India TV-ն՝ վկայակոչելով Նեպալի կառավարության աղբյուրին:

Նշվում է, որ ավելի քան 150 տարի առաջ կառուցված կառավարական նստավայրի շենքում երկրաշարժի հետեւանքով ճեղքեր են առաջացել:

Վարչապետի նստավայրը նույնպես զգալիորեն վնասվել է:

Ապրիլի 25-ին Նեպալում գրանցված 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով 2400 մարդ է զոհվել: