Նեպալում հզոր երկրաշարժի հետեւանքով Էվերեստում ձնահոսքից 3 ամերիկացի է զոհվել, հաղորդում է պետքարտուղարությունը: Նրանց անուններ պետքարտուղարություն չի նշել, սակայն դրանք հայտնի են դարձել լրատվամիջոցներին:

Նախօրեին հայտնի է դարձել Google ընկերության մենեջեր Դանիել Ֆրեդինբուրգի մահվան մասին, ով պատասխանատու էր Google X լաբորատորիայի գաղտնիությանը վերաբերող հարցերի համար:

Էվերեստում ձնահոսքից զոհվել է Google-ի թոփ մենեջերը

Google-ի հայտարարությունում ասվում է, որ նա նախաձեռնել է Google Street View-ի ստեղծումն Էվերեստում եւ անձամբ է մասնակցել տեսախցիկով Էվերեստ բարձրանալուն՝ լուսանկարներ անելու համար:

61-ամյա ռեժիսոր վավերագրող Թոմ Թափլինի մահվան լուրը հաստատել է նրա կինը՝ Քորի Ֆրայերը: Թափլինը վավերագրական ֆիլմ էր նկարահանում Էվերեստում ալպինիստների ճամբարի մասին: Երրորդ զոհվածը Սիեթլում գտնվող Madison Mountaneering ընկերության աշխատակից Մարիսա Իվ Գիրավոնգն է: