Նեպալի կառավարությունը խոստացել է ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին 1000 հազար դոլար հատկացնել եւ հավելյալ 400 դոլար վճարել հուղարկավորության ծախսերը հոգալու համար։ Այս մասին հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։
Աղետի հետեւանքով ավերված տների վերականգման համար կտրամադրվի 250 դոլար, գրում է Voiceonline-ը։
Երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար կառավարությունը 2 մլրդ դոլարի հիմնադրամ է բացել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ 7.9 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ հեռավորության վրա։ Զոհերի քանակը այս պահին գերազանցում է 6 հազարը։




























