Պապուա Նոր Գվինեայի հարավում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոկոպո քաղաքից 72 կմ հարավ: Ստորերկրյա ցնցումների օջախը գտնվել է 61 կմ խորության վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: