Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի պատմական նշանակությունը դժվար է գերագնահատել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց գեներալ-մայոր Աբդուլլաժոն Արտիկբաեւը:
«Մեծ Հաղթանակի մասին շատ բան կարելի է պատմել: Բայց ես ցանկանում եմ խոսել երկու կարեւոր հանգամանքի մասին. դա Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունն է եւ Մեծ Հայրենական պատերազմը, որոնք փոխեցին ամբողջ աշխարհը: Ֆաշիզմի վերացումից հետո սկսվեց առաջընթացը: Բայց այդ ամենի համար թանկ վճարեցինք»,- ընդգծեց Արտիկբաեւը:
Գեներալ-մայորը հիշեցրեց, որ թիկունքում քաղցին եւ ցրտին դիմացող բազմաթիվ մարդիկ ճակատում մարտնչող զինվորներին հացով ու զենքով էին ապահովում. «Հաղթանակն ապահովեց ամբողջ ժողովուրդը: Դա հերոս-ժողովուրդ է: Հավերժ հիշատակ նրանց, ովքեր զոհվեցին ռազմի դաշտում: Թող որ երբեք պատերազմ չլինի: Բարգավաճում ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներին»:





























