Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով խստացնում է պատիճը լրատվամիջոցներում ահաբեկչության ու ծայրահեղականության կոչերի համար։

Ըստ փաստաթղթի, նման կոչերի համար տուգանքը կազմում է մինչեւ մեկ մլն ռուբլի։ Պատժի մեջ մտնում է նաեւ տպաքանակի առգրավումը։

Ներկայումս նվազագույն տուգանքը կազմում է 10 հազար ռուբլի։ Ավելի վաղ լրատվամիջոցները նման իրավախախտման համար կարող էին տուգանվել 50-100 հազար ռուբլով։

Օրենքը Պետդուման ընդունել է ապրիլի վերջին։

ՌԴ-ի Պետդուման ծայրահեղականության կոչերի համար լրատվամիջոցների տուգանքի ավելացման մասին օրենք է ընդունել

http://news.am/arm/news/263870.html