Նեպալում փրկարարները հայտնաբերել են 50 զոհված ալպինիստների մարմինները, որոնց թվում կան նաեւ օտարերկրացիներ։
Նրանց հայտնաբերել են երկրի հավարային Ռասուվայի շրջանում։ Դեռեւս նրանցից ոչ մեկի ինքնությունը պարզված չէ։
Տարածաշրջանային իշխանությունների ներկայացուցիչ Ուդհավ Բաթարային նշել է, որ այդ շրջանում անհետ կորած է համարվում 200 մարդ, հաղորդում է Lenta-ն։
Ավերիչ երկրաշարժը Նեպալում տեղի է ունեցել ապրիլի 25-ին։ Վերջին տեղեկություններով, զոհերի թիվն անցել է 7 հազարից։





























