Արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը ազատվել է աշխատանքից: NEWS.am-ի տեղեկություններով՝ վերջինս աշխատանքից ազատվել է  դեռեւս ապրիլին իր դիմումի համաձայն: Նա աշխատանքի է անցնելու դատական դեպարտամենտում, որտեղ ավելի վաղ աշխատել է:

NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ նա կղեկավարի Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչությունը: