ԱՄՆ Բերքլի քաղաքի Կալիֆորնիական համալսարանի դասախոսներն ամերիկյան հայտնի գրող Մարկ Տվենի ձեռագրերով գաղտնարան են գտել:
Ըստ Lenta.ru-ի, դրանք լրագրողական սյունակներ են, որոնք Տվենը գրել է 1865-1866 թվականներին: 110 նյութերից ոչ բոլորն են մակագրված, սակայն ոճն ու ձեռագիրը մատնանշում են հեղինակին:
Հաղորդվում է, որ ձեռագրերն արվել են այն ժամանակաշրջանում, երբ Տվենն ապրել է Սան Ֆրանցիսկոյում եւ ակնարկներ է գրել տեղական թերթերի համար:
«Դա առանձնահատուկ ժամանակաշրջան էր նրա կյանքում: Նա ազատ էր՝ ամուսնական կապերից կամ որեւէ այլ բանից, կարող էր արտահայտել կամ չարտահայտել սեփական կարծիքը»,- մեկնաբանել է ձեռագրերն ուսումնասիրող Բոբ Հյորսթը:





























