Հոլանդացի սուպերմոդել Լարա Սթոունը մտադիր է դատի տալ Playboy ամսագրին, գրում է The independent-ը։ Մոդելի խոսքով, ամսագիրը պետք է պատասխան տա այն բանի համար, որ առանց աղջկա համաձայնության՝ ֆրանսիական Playboy-ը հուլիսի համարում տպագրել է նրա լուսանկարը։   

Լարա Սթոունի մասնակցությամբ նկարահանումները տեղի են ունեցել դեռեւս 2009 թվականին։ Լուսանկարի հեղինակը Գրեգ Լոտուսն է եղել։ Մի քանի ամիսների ընթացքում Սթունի նկարները գտնվել են նրա մոտ, ինչից հետո հայտնվել են ֆրանսիական Playboy-ի հուլիսյան համարում։