ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ մայիսի 6-ին, Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչ-հուշարձանի բացման եւ օծման հանդիսավոր արարողությանը:

Նախագահը երախտագիտություն է հայտնել «Առաջ, Արցախ» հասարակական կազմակերպությանը եւ նախաձեռնության իրականացման մյուս մասնակիցներին` հայրենանվեր այս ծրագիրը կյանքի կոչելու համար:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: