Պեկինի հարբած բնակիչը ձի է գողացել, որպեսզի տուն հասնի, գրում է People-ը: Տղամարդու ամբողջական անունը չի նշվում, թերթը նրան կոչում է Վան:

Առկա տվյալներով, կիրակի օրը չինացին մասնակցել է կառնավալային երեկոյի, որն անցկացվում է ձիարշավարանի տարածքում: Վանը չափից ավելի է ալկոհոլ օգտագործել եւ որոշել է տուն հանսել ձիով: Նրա հագին եղել է չինական ավանդական կապույտ կոստյում, ինչը գրավել է անցորդների ուշադրությունը:

Ընդհանուր առմամբ, չինացին ձիով կտրել է 20 կմ: Այդ տարածությունը մեքենայով նա կանցնել 15-20 րոպեում, բայց քանի որ Վանը ձիով է եղել, նա ճանապարհին կորցրել է 3 ժամ: Նա շատ աղոտ է հիշում իր «ճանապարհորդությունը», հաղորդում է Gazeta-ն:

Վանը ձիուն թողել է տան մոտ ու գնացել քնելու, իսկ հաջորդ առավոտյան նա ստիպված է եղել անձամբ վերադարձնել կենդանուն, քանի որ չի գտել որեւէ մեկին, որը կհամաձայներ օգնել իրեն այդ հարցում: Ձիարշավարանի աշխատակիցների մեկի խոսքով, այդ ընթացքում ոչ ոք չի նկատել, որ ձին չկա: