Հայաստանում պատարստվում են հստակեցնել օտարերկրացիների աշխատանքի կարգը։ «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխությունների համապատասխան նախագիծը խորհրդարանում մայիսի 7-ին նեկայացրել է աշխատանքի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը։

Օրինագիծը նախատեսում է, որ օտարերկրացիները պետք է աշխատանքի թույլտվություն ներկայացնեն կեցության կարգավիճակի փաստաթղթի հետ մեկտեղ։

60 օրվա ընթացքում գործատուն պարտավոր է պայմանագրերը ներկայացնել լիազոր մարմնին՝ հաշվառման համար։

Բացի այդ, օտարերկրացիներին աշխատանքի հրավիրելուց առաջ գործատուն պետք է զբաղվածության պետական ծառայություն դիմի եւ հարցում անի՝ արդյոք Հայաստանում կան համապատասխան մասնագետներ։ Միայն մեկ ամսվա ընթացքում դրական պատասխանի դեպքում ընկերությունը կարող է օտարերկրացի մասնագետ հրավիրել։

Պետրոսյանի տվյալներով, այսօր Հայաստանում աշխատում են 70 հազար օտարերկրացիներ։