Մայիսյան եռատոնի նախաշեմին պաշտպանության բանակի զինվորականները հանրապետության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ այցելել են հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Կարեւորելով վերջիններիս դերը ֆաշիզմի դեմ պայքարում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակում` հյուրերը շնորհավորել են վետերաններին, հանձնել մեդալներ, նվերներ ու դրամական պարգեւներ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Մայիսյան եռատոնի կապակցությամբ հանրապետության տարբեր գերատեսչությունների կողմից պարգեւատրվել են Արցախում բնակվող հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերանները: