Պաշտոնատար անձանց կողմից դաժան վերաբերմունքը պետք է առանձնակի խիստ պատժվի։ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ, 93 կողմ, 2 դեմ եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Փոփոխություններն իրականացվում են՝ օրենսգիրքը ՄԱԿ-ի՝ կտտանքների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող գործողությունների դեմ Կոնվենցիային համապատասխանեցնելու համար։

Գործող Քր.օր.-ում պաշտոնատար անձանց կողմից դաժան վերաբերմունքը որպես հանցակազմ չի դիտարկվում, եւ այժմ մտադիր են փոփոխություն անել։ Օրինագծով առաջարկվում է նման հանցագործության համար պատժեկ 4-ից 8 տարի ազատազրկմամբ։