Վաշինգտոնի ազգային մայր տաճարում մայիսի 7-ին տեղի ունեցած՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը եւ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկի նշանով։
Միջկրոնական աղոթքի արարողությանը մասնակցել են աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, նախագահող եպիսկոպոս և Եպիսկոպալ եկեղեցու առաջնորդ Քեթրին Սքորին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Ֆիքսե Թվեյթը, բազմաթիվ հոգևորականներ, ԱՄՆ հայ համայնքի հազարավոր անդամներ, ամերիկացի դիվանագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ: Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով։































