Մումբայի բարձրագույն դատարանը կասեցրել է Բոլիվուդի աստղ, դերասան Սալման Խանի դատավճիռը, որին նախօրեին դատապարտել էին 5 տարվա ազատազրկման ՃՏՊ-ի համար, որի հետեւանքով զոհվել էր 1 մարդ, փոխանցում է NDTV հեռուստաընկերությունը։
Դերասանին ազատ են արձակել 30 հազար ռուփի (500 դոլար) գրավի դիմաց։ Հաջորդ լսումները կկայանան հունիսի 15-ին։ Դատարանը կդիտարկի դերասանի փաստաբանի վճռի բողոքարկումը։
Միջադեպը տեղի էր ունեցել 2002թ. սեպտեմբերին։ Մայիսի 7-ին դատարանը մեղադրյալի մեղքն ապացուցված էր համարել, քանի որ միջադեպի ժամանակ Խանը եղել է ոչ սթափ վիճակում եւ չի ունեցել վարորդական իրավունք։





























