Սիդնեյում սկսվել են նոր տեխնոլոգիաների փորձարկումները, որոնք կօգնեն ոստիկաններին դեպքի վայրում բռնել վանդալներին եւ գրաֆիտիի սիրահարներին։
Սիդնեյի էլեկտրաքարշերի վագոններում հատուկ դետեկտորներ են տեղադրվել, որոնց շնորհիվ ոստիկանությունը իրական ժամանակի ռեժիմով տեղեկանում է վանդալիզմի փորձի մասին։
Դետեկտորները վերահսկում են վագոնների մակերեսը եւ արձագանքում են ինչպես սփրեյի , այնպես էլ ֆլոմաստերի հպումներին։ Հենց որ դետեկտորը արձագանքում է, միանում է տեսախցիկը, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Սիդնեյում գրաֆիտիից մարդատար գնացքների մաքրումը հարկատուներին ամեն տարի արժենում էր 30 մլն դոլար։





























