Հնդկաստանի Չհատիսգարհ նահանգում մաոիստ գրոհայինները 200 մարդու պատանդ են վերցրել, հաղորդում է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրները:
Միջադեպը տեղի է ունեցել Դանտեվադայի շրջանում: Պատանդ վերցված մարդիկ պատրաստվում էին ներկա լինել երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը:
Մաոիստ գրոհայինները, որոնց Հնդկաստանում անվանում են նաեւ նաքսալիտներ, թաքնվում են ջունգլիներում, որտեղից հարձակումներ են գործում գյուղերի, նաեւ պաշտոնյաների ու իրավապահ մարմինների աշխատակիցների վրա: Նրանք որոշ նահանգներում իսկական պարտիզանական պատերազմ են վարում:





























